Twitter-ի հիմնադիրը հեռացել է սոցկայքի տնօրենների խորհրդից 

Twitter-ի հիմնադիրը հեռացել է սոցկայքի տնօրենների խորհրդից 

Twitter-ի հիմնադիր Ջեկ Դորսին հեռացել է սոցկայքի տնօրենների խորհրդից։ Այս մասին տեղեկանում ենք սոցկայքի բաժնետերերի ամենամյա ժողովի հրապարակած զեկույցից։

Նշենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Դորսին ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը փոխանցել է Պարագ Ագրավալին, իսկ նախօրեին էլ վերջնականապես դուրս եկել սոցկայքի ղեկավար մարմիններից։ Նշենք, որ սոցկայքի բաժնետերերի ժողովը գումարվել էր Իլոն Մասկի կողմից սոցկայքը 44 միլիարդ դոլարով ձեռք բերելու հնարավոր գործարքի կնքման ֆոնին։

Հիշեցնենք նաեւ, որ այդ գործարքը դեռեւս հարցականի տակ է։