Վեներա մոլորակը կարող էր ունենալ կյանքի համար բարենպաստ պայմաններ

Վեներա մոլորակը կարող էր ունենալ կյանքի համար բարենպաստ պայմաններ

ՆԱՍԱ-ի մասնագետները եկել են այն եզրակացության, որ ավելի քան մեկ միլիարդ տարի առաջ Վեներա մոլորակը կարող էր ունենալ կայուն կլիմա, հեղուկ ջուր եւ այլ բաղադրիչներ, որոնցով պայմանավորված կարող էր գոյություն ունենալ կյանք այդ մոլորակի վրա։ Այս մասին հայտնում է Science Alert-ը։ Գիտնականները կարողացել են մոդելավորել այդ մոլորակի պատմությունը 3D GCM ծրագրի օգնությամբ, որը թույլ է տալիս վերականգնել ջրի ընդհանուր շրջանառությունը։ Ընդ որում դիտարկվել են մի քանի սցենարներ, ներառյալ նաեւ այնպիսին, որի համաձայն, օվկիանոսները ունեցել են 10-310 մետր խորություն եւ ծածկել մոլորակի ողջ մակերեւույթը։