«Երջանիկ պատահականություններից» մեկը

«Երջանիկ պատահականություններից» մեկը

Փաստաբան Հայկ Ալումյանն իր ֆեյսբուքյան էջին լուսանկար է կպցրել, որում պատկերված է, թե ինչպես են Վրաստանի  մայրաքաղաքում ախտահանում փողոցները և գրել է:  «Սա նախարար Արսեն Թորոսյանի ասած այն «երջանիկ պատահականություններից» մեկն է, որի արդյունքում Վրաստանի մեզանից 6 անգամ ավելի քիչ վարակվածներ ունի»:

Ինչպես հիշում ենք, երեկ առողջապահության նախարարը ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչու Վրաստանում շատ չի համաճարակը, ասել էր. «Համաճարակաբանական հետքի խնդիր կա, ու երջանիկ պատահականության: Իրանց մոտ մի 500 հոգանոց արտադրամասում վարակ չի եղել, կամ խնջույքում, դրա համար թվերը փոքր են»: 

Այս հայտարարությունը լայնորեն քննարկվել է համացանցում: Մասնավորապես, Երևանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը նույն լուսանկարներից տեղադրելով գրել է.

«Մենք, ինչ խոսք, ավելի լավ ենք ախտահանում, քան Թբիլիսիում: Հո սենց ծավալով աշխատանքներ չենք անի: Պատուհան լվանալու փչիկը ամբողջովին բավարար ա: Համ էլ քաղաքապետը մի անգամ արդեն ուղերձ ա հղել ու ասել` որը որից հետո ա: Չեմ հասկանում` էլ ի՞նչ անի էդ մարդը: Հո չի՞ աշխատի: Շատ անշնորհակալ ենք է, շաաատ: Չենք գնահատում քաղաքի պաշտպանության պետի ջանքերը»: