Մեկ ռեանիմացիոն պացիենտի համար մոտ 1 մլն․ դրամ է ծախսվում

Մեկ ռեանիմացիոն պացիենտի համար մոտ 1 մլն․ դրամ է ծախսվում

Այսօր մամուլի ասուլիսով հանդես եկած նախարար Թորոսյանին ուղղված հարցերինց մեկն էլ այն էր, թե որքան է արժենում 1 հիվանդը պետության վրա։ «Այդ հարցի պատասխանը չկա, որովհետև հիվանդները բուժվում են տարբեր բժշկական հաստատություններում, տարբեր անձնակազմերով, տարբեր հագեցվածությամբ, այդ բժշկական հաստատությունները ֆինանսավորվում են, հիմնականում, պահպանման ծախսերով և պայմանավորված՝ մահճակալային զբաղվածությամբ, շատ մոտավոր հնարավոր է, ասել, որ օրինակ՝ այս բժշկական հաստատությում մեկ պացիենտի միջին ծախսը որքան է, մեկ այլնում՝ որքան»,-աասց Թորոսյանը։

Սակայն կան ԱՆ կողմից հաստատված գներ, որոնց համար ԱՆ-ը վճարում է այն ԲԿ-ներին, որոնք ամբողջությամբ չէ, որ զբաղվում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։ Մեկ ռեանիմացիոն պացիենտի համար միջին հոսպիտալացման համար՝մեկ միլիոն դրամ։

Նախարար Թորոսյանը խոսեց նաև Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգելու անհրաժեշտություն լինելու-չլինելու շուրջ։ Ասաց, որ  ոչ միայն նորից երկարաձգելու անհրաժեշտություն կա, այլև դրանից դուրս էլ օրենսդրական կարգավորումների կարիք կա, որպեսզի երկրում հակահամաճարակային կանոնները պահպանելու իրավական ռեժիմ լինի։

Այսինքն, եթե արտակարգ դրությունը դադարի, կառավարությունն ունենա հնարավորություն՝ օրենսդրական մակարդակով պարտադրել ազգաբնակչությանը՝պահպանել կանոնները՝ դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը, այլ կարգավորումներ տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ։