Տղաները կատակում էին, պատմում Բաքվում թեյ խմելու մասին. ինչպես են Որոտանում անհետացածները

Տղաները կատակում էին, պատմում Բաքվում թեյ խմելու մասին. ինչպես են Որոտանում անհետացածները

Քիչ առաջ համդիպեցի երկու օր առաջ Գորիս-Որոտան ճանապարհահատվածից անհետացած տղաների հետ։

Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու անհետացած բնակիչները այս պահին Գորիսի ոստիկանությունում են։ Տղաները լավ են, անգամ կատակում են։ Զգացածի մասին լռում են, թե ինչպես են իրենց վերաբերել հարցին, կատակով բաքվում թեյ խմելու մասին են պատմում։ Տեսախցիկի առջև նրանք չցանկացան խոսել։ Արցախյան պատերազմին մասնակցած տղաները որոշել էին այցելել ընկերներին։ Նրանց Գորիսում հանդիպելուց հետո Որոտան գետի մոտ փորձել էին մի փոքր հանգստանալ։ Շեղվել են ճանապարհից, չեն իմացել որ թշնամու վերասկողության տակ գտնվող տարածքում են։ Կանգնեցրել են մեքենան, իջել հանգստանալու։ Իրենց խոսքով հանգիստը բաքվում են շարունակել։

Հարազատները լուրն իմանալուց հետո անմիջապես Գորիս են եկել։ Հրաշք համարելով անվնաս վերադարձը որոշում էին անձնագրում տղաների ծննդյան օրվա փոփոխություն անել։

Լրագրող Արև Աբելյանի ֆեյսբուքյան էջից