Նախագահական նոր նախաձեռնություն

 Նախագահական նոր նախաձեռնություն

Նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը գրել է․

«Մենք ունենք նախագահական նոր նախաձեռնություն, որը կոչվում է ATOM (Advanced tomorrow) և ուղղված է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը։ Այս ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, համագործակցելու ենք աշխարհի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ ինչպիսիք են «Դասո Սիսթեմս»-ը, «Թալես»-ը, «Լեոնարդո»-ն, IBM-ը և այլն: Ուրախ կլինենք համագործակցել նաև Թեյդեի հետ: Կարծում եմ՝ համագործակցության լուրջ հնարավորություններ կան նաև Թեյդեի ու Բյուրականի աստղադիտարանների միջև»:

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 13-ին այցելել է հանրահայտ Թեյդե աստղադիտարան»։