Մեծ Բրիտանիայում հայտարարվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման երկրորդ ալիքի մասին

Մեծ Բրիտանիայում հայտարարվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման երկրորդ ալիքի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման երկրորդ ալիքը։ Այս մասին հայտնում է BBC News-ը։ «Հիմա մենք բախվում ենք երկրորդ ալիքի հետ։ Վախենամ, որ երկրորդ ալիքը անխուսափելի է»,- հայտարարել է վարչապետ Ջոնսոնը։ Նա նաեւ ասել է, որ Ֆրանսիայում, Իսպանիայում եւ առհասարակ ողջ Եվրոպայում այն արդեն սկսվել է։ Ջոնսոնը նկատել է, որ մտադրություն չունի խիստ սահմանափակումներ մտցնելու եւ դպրոցների աշխատելը որակել «ֆանտաստիկ»։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է մոտ 30,7 միլիոն մարդ։ Մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է մոտ 347 հազարով։ Մահացության ընդհանուր թիվը մոտ 957 հազար է, առողջացածներինը՝ ավելի քան 22,4 միլիոն մարդ։