Ռուսական գազը Հայաստանի համար ավելի թանկ է, քան Եվրոպայում

Ռուսական գազը Հայաստանի համար ավելի թանկ է, քան Եվրոպայում

«Գազի գնագոյացումը և սակագինը. ինչպե՞ս կավարտվեն ՌԴ-ի հետ բանակցությունները» թեմայով հանրային քննարկմանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում  հայտնեց երկու նորություն, որը, ըստ էության, նորություն էլ չէ։ Բայց «ժանրի կանոններով» դրանցից մեկը վատն է, մյուսը հարաբերարականորեն լավ։ Այն, որ «Գազպրոմ Արմենիան» , ինչպես որ հայտարարել էր, որ հավերժ չի կարող կոմպենսացնել սահմանին գազի սակագնի ավելացման և ներքին սպառողի համար սակագնի չփոփոխման գինը, այն այլևս չի կոմպենսացնում։ Իսկ ավելի «լավն» այն, որ մինչև ապրիլ չեն դիմի։

Հիշեցնենք, որ այս ընթացքում, ըստ տարբեր հաշվարկների՝ կուտակվել է մոտ 30 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք։ Բաղմանյանը հայտնեց նաև, թե այս փուլում կարող ենք արձանագրել, որ արդեն ունենք համաձայնագիր գազ ներկրող «Գազ էքսպորտի» հետ, որ 2020 թ. 165 դոլարը արժեքը շարունակելու է մնալ նույնը: 

«Միևնույն ժամանակ բանակցություններն ընթանում էին ընդհանուր  ընկերության ծախսային մասն օպտիմալացնելու, ինչպես նաև քննարկվում է մինչև 2030թ.  լայնածավալ ներդրումային ծրագիր՝ շուրջ 500 մլն դոլարի, որը հիմնականում պետք է ուղղվի գազափոխադրման համակարգը բարելավելուն, որովհետև վերջին 5-10 տարվա ընթացքում հիմնական ներդրումներն ուղղվել են գազաֆիկացիայի,  բաժանորդների ավելացմանը և գազաբաշխման համակարգին»,-ասաց նա:

Քննարկմանը ներկա Դանիել Իաոննիսյանը ներկայացրեց մի քանի տվյալ՝ հանրությանն ի գիտություն։

Դրանցից մեկն այն է, թե այս պահին որքան է կազմում «Գազպրոմ Արմենիայի» մարժան, այսինքն՝ նա նշեց, որ սահմանին գազի սակագնի և սպառողին հասցված գազի սակագնի տարբերությունը՝ հաշվի առնելով նաև դրամ-դոլար տատանումները, ապա երևում է, որ 2014-ից սկսած այն պակասել է։

Նա նշեց, որ Հայաստանի համաև գազը թանկ է տարածաշրջանի երկրների, նաև ԱՊՀ տարածքի համեմատ։

«Անգամ Եվրոպայում, ռուսական գազի գինը էապես նվացել է և ավելի ցածր է, քան Հայաստանին մատակարարվող գազը»,-ասաց Իոաննիսյանը։

Նշենք, որ սա կատարվել է այն պատճառով, որ եվրոպական գազային պահեստներում այս տարի բավականին գազ է կուտակվել տաք ձմռան պատճառով։