Իտալիայում կորոնավիրուսի պիկը հաղթահարված է․ Ջուզեպպե Կոնտե

Իտալիայում կորոնավիրուսի պիկը հաղթահարված է․ Ջուզեպպե Կոնտե

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ հայտարարել է, որ Իտալիայում հաղթահարված է կորոնավիրուսային համավարակի պիկը։ Նա նշել է, որ մայիսի չորսից վերսկսվել են արտադրական պրոցեսները։

Նրա խոսքերի համաձայն, համավարակի մասին տվյալները հուսադրող են։ Վարակման նոր դեպքերը նկատելիորեն նվազել են եւ շարունակում են նվազել ամբողջ երկրով մեկ։ Նա հավելել է, որ այժմ Իտալիայի համար կարեւոր է տնտեսական ճգնաժամից դուրս գալը։ Կոնտեն շեշտել է, որ թեթեւամտություն է մտածել, թե վիրուսը անհետացել է, ընդգծելով, որ անհրաժեշտ է ֆիզիկական հեռավորություն պահպանել եւ օգտագործել դիմակ։