«Բարսելոնան» այն ակումբն է, որ կպայքարի բոլոր տիտղոսների համար․ Զինեդին Զիդան

«Բարսելոնան» այն ակումբն է, որ կպայքարի բոլոր տիտղոսների համար․ Զինեդին Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է այն սպասումներով, որոնք ունի 2020-21 սեզոնից եւ նաեւ խոսել է «Բարսելոնայի» պատրաստականության մասին։ «Ես չգիտեմ թե ինչ է կատարվում թիմի ներսում, ուստի չէի ուզենա խառնվել։ Կարծում եմ, որ ամեն ակումբ ունի իր բարդությունները եւ դժվարությունները։

«Բարսելոնան» թիմի եւ կազմի տեսանկյունից, մի ակումբ է, որը կպայքարի բոլոր տիտղոսների համար։ Ես չեմ կասկածում դրանում»,- AS-ի փոխանցմամբ ասել է մասնագետը։