Ինչի՞ հիման վրա են ՀՀ-ն ու Ադրբեջանը կնքելու խաղաղության պայմանագիրը․ Լավրովի արձագանքը

Ինչի՞ հիման վրա են ՀՀ-ն ու Ադրբեջանը կնքելու խաղաղության պայմանագիրը․ Լավրովի արձագանքը

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա։

Այդ մասին Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ այսօր կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նշել է, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պայմանագրի կնքմամբ։

Ի դեպ, օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ևս Լավրովը հիշեցրել է Ալմաթիի 1991 թ․ հռչակագրի մասին, ակնարկելով, որ Պրահայում Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպման ժամանակ առանց վերապահումների հաստատելով Ալմաթիի հռչակագիրը, Հայաստանն, ըստ էության, ընդունել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում։