Ում է պետք ՀԱՊԿ-ը, եթե Ղրղզստանը և Ղազախստանը աջակցել են Ադրբեջանի ագրեսիան՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ

Ում է պետք ՀԱՊԿ-ը, եթե Ղրղզստանը և Ղազախստանը աջակցել են Ադրբեջանի ագրեսիան՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ

ՌԴ առաջատար արևելագետ Եվգենի Սատանովսկին անդրադարձել է օրեր առաջ ստամբուլյան ժողովում ՀԱՊԿ անդամ Ղրղզստանի և Ղազախստանի հայտարարություններին և որակել դրանք, որպես ՌԴ-ին հասցված ուժեղ ապտшկ.

«ՀԱՊԿ-ը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը։ Ու՞մ է պետք ՀԱՊԿ-ը, եթե իր անդամներից Ղրղզստանը և Ղազախստանը ստամբուլյան ժողովում հայտարարությամբ աջակցել են ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Սա ՌԴ-ի մեծագույն պարտությունն է։ Սա ՌԴ-ին հասցված ուժեղ ապտակ է։ Այսքանից հետո` թե ինչ է մտածում կամ ցանկանում ՌԴ ղեկավարությունը` մնում է անհայտ»,- այս մասին ասել է ՌԴ առաջատար արևելագետ Եվգենի Սատանովսկին:

Նշենք, որ Եվգենի Սատանովսկին անդրադարձել էր նաև «Գորշ Գայլեր»-ի առաջնորդ Դևլեթ Բահչելիի ներկայացրած թյուրքական աշխարհի քարտեզ, որը վերջինս նվիրել էր Էրդողանին: Քարտեզի վրա Ռուսաստանի Դաշնության մի քանի տասնյակ տարածքներ նշված են, որպես թյուրքական աշխարհի մաս:

«Այդ քարտեզը արդեն մի քանի տարի է, ինչ առկա է թուրքական դպրոցական դասագրքերում։ Երեխաներին՝ իններորդ դասարանի աշակերտներին, սովորեցնում են, որ թյուրքական աշխարհն ավարտվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափերին: Իսկ մենք ՝ Ռուսաստանը, ոչ մի կերպ չի արձագանքում նման հակառուսական թուրքական խաղերին: Մենք խելահեղ գումարներ ենք ներդնում Թուրքիայում, իսկ մեզ առաջարկում են վաղվա Ռուսաստանի մшսնшտnւմը և մենք դրա համար փաստորեն վճարում ենք հենց մեր միջոցներով», - ասել է նա: