Հնդկաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 36 հազար դեպք

Հնդկաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 36 հազար դեպք

Հնդկաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 36 652 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը այդ երկրում գերազանցել է 9,6 միլիոնը։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի Առողջապահության նախարարությունը։ Մեկ օրում կորոնավիրուսից Հնդկաստանում մահացել է 512 մարդ։ Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 139 հազարը։  Ավելի վաղ, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։