Ուզում են գնեն Նեյմարին

Ուզում են գնեն Նեյմարին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է գնել բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին, ով ներկայումս խաղում է «ՊՍԺ» կազմում։ Այս մասին գրում է L’Equipe-ն։ Առաջարկը արվելու է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Անգլիական ակումբը նախատեսում է ծախսել Նեյմարին ձեռք բերելու համար 180 միլիոն եվրո, ինչպես գնահատում է Transfermarkt-ը։ Նշենք, որ Նեյմարի եւ «ՊՍԺ»-ի պայմանագրի ժամկետը լրանում է սակայն 2022 թվականին։ Այս սեզոնին 26-ամյա Նեյմարը խաղացել է 18 հանդիպումում, խփելով 15 գոլ։