Էրդողանը խոսել է իսլամական աշխարհի շահերի մասին 

Էրդողանը խոսել է իսլամական աշխարհի շահերի մասին 

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կարծում է, որ նոր աշխարհակարգի ստեղծման գործընթացքում պետք է հաշվի առնվեն նաեւ իսլամական աշխարհի շահերը, քանի որ աշխարհում կա ավելի քան երկու միլիարդ իսլամադավան մարդ։

«Չի կարող լինել աշխարհ, անդորր եւ մարդկային զարգացում, որտեղ չկա արդարություն։ Չի կարող արդարացի համարվել այն համակարգը, որտեղ իսլամական աշխարհը, որը հաշվվում է ավելի քան երկու միլիարդ մարդ, ներկայացված չէ»,- ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ նոր աշխարհակարգըպետք է լինի տնտեսական, դիվանագիտական, անվտանգային եւ առեւտրային խնդիրների կարգավորման համար։ Այն պետք է կառուցվի արդարացիության, եւ փոխվստահության վրա։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։