Պետերբուրգի համալսարանի դոցենտը կալանքի տակ է վերցվել երկու ամսով

Պետերբուրգի համալսարանի դոցենտը կալանքի տակ է վերցվել երկու ամսով

Սանկտ Պետերբուրգի համալսարանի դոցենտ Օլեգ Սոկոլովը կալանքի տակ է վերցվել երկու ամսով, մինչ նախաքննության ավարտը։ Նրան մեղադրում են իր ասպիրանտուհու սպանության մեջ, ում հետ պլանավորում էր ամուսնանալ։ Սոկոլովի վարկածի համաձայն, նոյեմբերի 7-ին նա վիճել է իր սիրուհու՝ Անաստասիա Եշչենկոյի հետ խանդի հողի վրա։ Հերքելով սիրուհու բերած փաստարկները, նա գնդակահարել է աղջկան, ապա մասնատել եւ ցանկացել Մոյկայում ազատվել դիակից։ Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում։ Հայտնի է դարձել, որ Քննչական կոմիտեն, աղջկա մոր՝ առանց այն էլ ծանր ու վշտահար վիճակը ավելի չխորացնելու համար, որոշում է կայացրել, որ դիակի ինքնության ճանաչման պրոցեդուրա չի կատարվի։