Տարոն Մանուկյանը եւ Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ կալանքի տակ

 Տարոն Մանուկյանը եւ Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ կալանքի տակ

ՀՅԴ–ականներ Արսեն Մարտոյանը, Գեւորգ Մուրադյանը, Գոռ Մաթեւոսյանն ազատ կարձակվեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը։
«Մանրամասները հաջորդիվ կներկայացնենք։ Տարոն Մանուկյանը եւ Գոռ Սարգսյանը կշարունակեն մնալ կալանքի տակ»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման երեք երիտասարդներ, ովքեր ձերբակալված էին գյումրեցի «պապիկներին» ծեծի ենթարկելու գործով, ազատ են արձակվելու գրավի դիմաց: Տեղեկությունը hraparak.am-ի  հետ զրույցում հաստատեց նաև գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ նշելով, որ դատարանը տղաներից յուրաքանչյուրի համար գրավի արժեք է սահմանել 15000000 ՀՀ  դրամ: