Արսեն Բաբայանը հայտարարություն է տարածել

Արսեն Բաբայանը հայտարարություն է տարածել

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել

«Սիրելի լրագրողներ

Իմ նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման, 22 օր ինձ ապօրինի անազատության մեջ պահելու (փաստացի պատանդի կարգավիճակում), ինչպես նաև նախաքննության մարմնի և դատարանի կողմից թույլ տրված բացահայտ և աննախադեպ ապօրինությունների վերաբերյալ պաշտպանական թիմիս հետ միասին մանրամասն կխոսենք վաղը, մամուլի ասուլիսի շրջանակներում:

Այսպիսով տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում կկայանա իմ և պաշտպաններիս՝ Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի և Լուսինե Մարտիրոսյանի մամուլի ասուլիսը:

Սիրով սպասում ենք բոլորիդ:

Հարգանքով՝ Արսեն Բաբայան»