Սերժ Սարգսյանի ընկերոջը՝ Յոլյանին հրավիրել են դատախազություն
Էներգետիկայի նախկին նախարար, Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի երբեմնի ընկեր Լևոն Յոլյանը և նրան փոխկապակցված ևս մի քանի անձ՝ դուստրը՝ Մերի Յոլյանը, կինը՝ Անուշ Ասլանյանը, Հարություն Ասատրյանը հոկտեմբերի 3-ին հրավիրված են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» հարթակում հրապարակված ծանուցագրերից
Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից Յոլյանը հրաժարական տվեց 2022 թ. Հունվարին, նա այդ պաշտոնին էր 2017 թվականի փետրվարի 28-ից, երբ դեռեւս պալատը կոչվում էր վերահսկիչ պալատ։ նա նշանակվել էր Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո։ «14 տարի է՝ ոլորտում եմ, որից 5 տարին պալատն եմ նախագահում, պաշտոնավարման քիչ՝ մեկ տարուց էլ պակաս ժամանակ էր մնացել, ու ընտանեկան, անձնական, այլ ծրագրերի հետ կապված գործեր կան, որոնցով այս պահին զբաղվելն ավելի կարևոր ու առաջնահերթ է»,- իր հրաժարականի պատճառն այսպես էր մեկնաբանել Յոլյանը։
Հիշեցնենք, որ Լեւոն Յոլյանը հայտնի շախմատիստ է եւ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերը։ Ոմանք զարմանում էին, որ հեղափոխությունից հետո նա երկար ժամանակ այդ պաշտոնին էր եւ հեղափոխական իշխանությունները նրան չեն փոխարինում քայլածներից որեւէ մեկով։
Կարծիքներ