Պացիենտներ են փախել Մոսկվայի հոգեբուժարաններից մեկից

Պացիենտներ են փախել Մոսկվայի հոգեբուժարաններից մեկից

Մոսկվայի հոգեբուժարաններից մեկից պացիենտներ են փախուստի դիմել։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն, մանրամասնելով, որ փախուստն արձանագրվել է Սավելովսկյան շրջանում գտնվող կենտրոնական կլինիկական հոբեբուժական հիվանդանոցից։ Փախուստի դիմած պացիենտները 12 եւ 15 տարեկան են։ Ներկայումս նրանց գտնվելու վայրը անհայտ է։ Ոստիկանությունը նրանց հանդեպ հայտարարել է հետախուզում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։