Արմեն Սարգսյանը հորդորում է հաճախ այցելել Գյումրի. ֆոտո

Արմեն Սարգսյանը հորդորում է հաճախ այցելել Գյումրի. ֆոտո

Երեկ, նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ արդեն սովորական դարձած այցելությամբ Գյումրիում էր:

Գյումրու հանդեպ Արմեն Սարգսյանի և նրա ընտանիքի վերաբերմունքն առանձնահատուկ է, ինչի մասին նա բազմիցս է նշել՝ հորդորելով ու առաջարկելով հաճախակի ընտանիքներով այցելել Գյումրի՝ վայելելու նրա ինքնատիպ մարդկային ու մշակութային կոլորիտը:

Գյումրիում Արմեն Սարգսյանն ու տիկինը Այցելել են Ս. Յոթվերք եկեղեցի, շրջել են կենտրոնում, անմիջական ու ջերմ զրույցի միջոցով շփվելով տարբեր՝ նկարչության, համակարգչային գիտելիքների, լեզուների ուսուցման և մյուս խմբակներում սովորող երեխաների հետ: Հանդիպումից տպավորված երեխաները հանրապետության նախագահից խնդրել են ինքնագիր թողնել իրենց աշխատանքային տետրերում: