77-ամյա թոշակառու կինը լողացել է սառցակալած լճում
Ռուս 77-ամյա թոշակառու Լյուբով Զոզուլենկոն, որը Նովոսիբիրսկ քաղաքից է, մահացու վտանգավոր տրյուկ է իրականացրել Բայկալի սառցակալած ջրերում։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, կինը սուզվել է լճի մակերեւույթը պատած սառույցի տակ եւ լողացել այդպես 10 մետր։ Լողալու պահին լճի ջրի ձերմաստիճանը եղել է մոտ 0 աստիճան, իսկ դրսում՝ -20 աստիճան՝ ըստ Ցելսիուսի աստիճանի։ Հայտնի է, որ կինը ձմեռային էքստրեմալ լողով զբաղվում է արդեն 10 տարի, իսկ այս տարվա տրյուկին պատրաստվել է 3 շաբաթ։ Ամենից վախենալուն, ըստ Լյուբով Զոզուլենկոյի, եղել է սառույցի տակ սուզվելը, սակայն կարողացել է հաղթահարել այդ վախը։ Նա ասել է, որ պատրաստվում է գերազանցել իր իսկ սահմանած յուրատեսակ ռեկորդը։
Կարծիքներ