Կանադան նոր հակառուսական սանկցիաներ է սահմանել

Կանադան նոր հակառուսական սանկցիաներ է սահմանել

Կանադան նոր հակառուսական սանկցիաներ է սահմանել, կապված Կերչի նեղուցում 2018-ի նոյեմբերին տեղի ունեցած ռուս-ուկրաինական ծովային բախման հետ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Կանադայի ԱԳ նախարար Քրիստի Ֆրիլանդի հայտարարությունն այս առնչությամբ։ Սանկցիաները սահմանվել են որպես համախոհության նշան Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը, որոնք արդեն իսկ սանկցիաներ սահմանել էին ընդդեմ Ռուսաստանի, կապված Սեւ ծովի Կերչի նեղուցում տեղի ունեցած հայտնի բախման հետ։ Սանկցիաները վերաբերում են 114 ֆիզիկական անձի եւ ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրին պատկանող 15 ընկերության, ներառյալ նաեւ ավիաշինական ընկերություններ «Սուխոյը», «Միգը», «Տուպոլեւը»։ Ֆիզիկական անձանցից էլ սանկցիոն ցանկում ներառվել են «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը, գործարար Իգոր Ռոտենբերգը, Հարավային դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիավոր ներկայացուցիչ Վլադիմիր Ուստինովը, Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը։