Ռամզան Քադիրովը ժամանակավորապես անաշխատունակ է

Ռամզան Քադիրովը ժամանակավորապես անաշխատունակ է

Ռուսաստանի Չեչնիայի ինքնավար հանրապետության վարչակազմի կայքում հրապարակվել է մի որոշում, որով Չեչնիայի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի տեղական կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիեւը, քանի որ որոշակի շրջան գործող ղեկավար Ռամզան Քադիրովը լինելու է անաշխատունակ։«Эхо Москвы»-ն էլ գրում է, որ այդ որոշումից ոչ շատ ժամանակ անց հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Քադիրովը մեկնել է ԱՄԷ՝ Աբու Դաբի աշխատանքային այցով։ «Дождь» հեռուստակայանն էլ ֆիքսել է, որ Խուչիեւը առնվազն երկու որոշում արդեն ստորագրել է որպես Չեչնիայի ժամանակավոր ղեկավար, որոնցից մեկը վերաբերում է ինքնավար հանրապետության տարածքում թվային հեռարձակմանը, մյուսը՝ «Տարվա ուսուցիչ» մրցույթին։ Գրոզնիից հեռուստաընկերության հարցմանը պատասխանել են, որ լիովին նորմալ է, որ Քադիրովը մեկնել է արձակուրդի, ինչը սովորական երեւույթ է եւ բոլոր դաշնային սուբյեկտների ղեկավարներն էլ նման արձակուրդների մեկնում են։