Գվարդիոլան հրաժարվել է բազմամիլիոն գործարքից

Գվարդիոլան հրաժարվել է բազմամիլիոն գործարքից

Թուրինյան «Յուվենտուսը» փնտրում է փոխարինող Մասիմիլիանո Ալեգրիին։ Փոխարինողներից մեկը կարող է հանդիսանալ Խոսեպ Գվարդիոլան, ով ներկայումս մարզում է «Մանչեսթեր սիթին։ Այս մասին հայտնում է Eurosport-ը։

Ամենից հավանական թեկնածուն, սակայն այս պահին Մաուրիսիո Սարին է։ Թեեւ, ըստ հրապարակման, իտալական ակումբը փորձել է նույնիսկ 20 միլիոն եվրոյով գայթակղել ու իր կողմը գրավել Գվարդիոլային, սակայն վերջինս հրաժարվել է առաջարկից։

Նշենք, որ Ալեգրիի հեռանալու մասին հայտնի դարձավ այս տարվա մայիսին։ Իտալացին գլխավորում էր ակումբը սկսած 2014 թվականից։ Նա հինգ անգամ ակումբը հասցրել է չեմպիոնության։