Լուկաշենկոն հրաժարվել է փակել սահմանները կորոնավիրուսի պատճառով

Լուկաշենկոն հրաժարվել է փակել սահմանները կորոնավիրուսի պատճառով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվել է փակել իր երկրի սահմանները այնտեղ ի հայտ եկած կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հայտնում է «БЕЛТА» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, Լուկաշենկոն հայտարարել է, որ նման անհրաժեշտություն չկա եւ «պարզապես դատարկ բան է»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացած առաջին վիրուսակիրը։ Վերջինս իրանցի ուսանող է, ով ժամանել է Բելառուս Բաքվից։