Թռիչքուղու վրա հայտնված ոզնին կաթվածահար է արել օդանավակայանի աշխատանքը

Թռիչքուղու վրա հայտնված ոզնին կաթվածահար է արել օդանավակայանի աշխատանքը

Առնշտադտ (Գերմանիա, Թյուրինգիա) քաղաքի թռիչքուղու վրա հայտնված ոզնին կես ժամով կաթվածահար է արել տեղի օդանավակայանի աշխատանքը, գրում է Bild-ը։

«Նա ջանասիրաբար սնունդ էր փնտրում թռիչքուղու վրա և չէր ուզում ճանապարհը զիջել մեր ինքնաթիռին»,- պատմել է օդաչու Դիերբախը, ով իր գործընկերների հետ պատրաստվում էր թռչել Հեսսեն օդային փառատոնին: Ամեն ինչ պատրաստ էր թռիչքի համար, սակայն դանդաղաշարժ կենդանու պատճառով այն ստիպված հետաձգվել է։

Միայն կես ժամ անց օդաչուին և դիսպետչերին հաջողվել է հեռացնել կենդանուն։ «Ոզնին դանդաղ և ակնհայտորեն դժկամությամբ հեռացավ»,- հավելել է Դիերբախը: