Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարեց մեղադրող կողմի եւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքները՝ կալանավորելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դատարանը նաեւ բեկանեց գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը։

Նշենք, որ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանին որոշմամբ՝ Ռ .Քոչարյանի խափանման միջոցը փոփոխվել էր Արցախի նախկին եւ ներկայիս նախագահների անձնական երաշխավորությամբ, ապա գործի քննությունը կասեցրել էր այն ուղարկելով Սահմանադրական դատարան։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։