Մեսսիի փոխարեն ներողություն կխնդրեն

 Մեսսիի փոխարեն ներողություն կխնդրեն

Mundo Deportivo-ի փոխանցմամբ, Արգենտինայի ֆուտբոլային միությունը պատրաստվում է նամակ ուղարկել ԿՈՄՆԵԲՈԼ-ին, որում պետք է ներողություն խնդրի «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի պահվածքի համար։

Հիշեցնենք, որ Լեո Մեսսին չէր ներկայացել Ամերիկայի Գավաթի երրորդ տեղի մրցանակաբաշխությանը: Ֆուտբոլիստը նշել էր, որ այս քայլով ցույց է տալիս, որ ինքը չի ցանկանում կոռուպցիայի մաս դառնալ։

Այս հայտարարության համար արգենտինացին կարող է որակազրկվել, ինչի արդյունքում 2 տարի ելույթ չի ունենա Արգենտինայի հավաքականի կազմում։