Դուրս է եկել ՅՈՒՆԵՍԿՈ-ի կազմից

Դուրս է եկել ՅՈՒՆԵՍԿՈ-ի կազմից

Միացյալ նահանգները դուրս է եկել ՅՈՒՆԵՍԿՈ-ի՝ ՄԱԿ կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության կազմից։ Դա նշանակում է, ինչպես պարզաբանում է ՏԱՍՍ-ը, որ Միացյալ Նահանգները այլեւս դրամական հատկացումներ չի անելու Համաշխարհային ժառանգության կոմիտեին եւ ընտրվի նույն կոմիտեում։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ն շարունակում է մնալ դիտորդ, որով իրավունք է ստանում ՅՈՒՆԵՍԿՈ-ի ժառանգության համար օբյեկտներ առաջադրել։ Նշենք, որ ԱՄՆ այս որոշման մասին հայտնի էր դարձել դեռեւս 2017 թվականին։