ՃՏՊ Ստեփականակերտում, 4 քաղաքացի հոսպիտալացվել է

ՃՏՊ Ստեփականակերտում, 4 քաղաքացի հոսպիտալացվել է

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ քաղաքում
 Հունվարի 14-ին ժամը 01:00-ին ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Նաբերեժնայա փողոցում տեղակայված «Նվեր» ռեստորանային համալիրի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: 

Դեպքի վայր մեկնած հետաքննիչ Վ.Համբարձումյանը պարզել է, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի 18-ամյա բնակիչ Ա.Պ.-ն վարելով «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան, նշված ճանապարհահատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և բախվել տվյալ հատվածում կայանված Ա. Ս.-ին պատկանող «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենային: Վթարի հետևանքով վնասվել են նաև նույն վայրում կայանված Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին պատկանող  «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 2 ավտոմեքենաները և   «Բյուդ Ֆ3»  մեքենան:
ՃՏՊ-ի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել  4 քաղաքացի:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: