Ռուսական գյուղարտադրանքի ողջ տեսականու վրա մաքսատուրքեր կսահմանվեն 

Ռուսական գյուղարտադրանքի ողջ տեսականու վրա մաքսատուրքեր կսահմանվեն 

Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել Եվրահանձնաժողովի՝ ռուսական գյուղատնտեսական ողջ ապրանքատեսականու՝ ԵՄ տարածք ներկրման դեպքում մաքսատուրքեր սահմանելու առաջարկին։ Համաձայն Եվրախորհրդարանի տարածած հայտարարության, ապրանքները, որոնց վրա կտարածվեն նոր մաքսատուրքերը հետեւյալն են՝ շաքար, ուքսուս, ալյուր եւ կենդանիների համար նախատեսված կերեր։ 28 թվականի համար մեկ տոննայի համար անհրաժեշտ կլինի վճարել 430 եվրո ներկրման մաքսատուրք։

Հիշեցնենք, որ դեռ հունվարի վերջին էր Եվրահանձնաժողովը հաստատել Ռուսաստանից եւ Բելառուսից ներկրվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների, ինչպես նաեւ՝ որոշ ազոտական պարարտանյութերի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու առաջարկը։ Մաքսատուրքեր չեն գանձվի այն դեպքում, երբ արտահանումը Ռուսաստանից կատարվի երրորդ երկիր եւ ԵՄ տարածքն այս դեպքում հանդիսանա տարանցիկ ուղի։