Այն, ինչ կատարվում է Հայաստանում, աղետ է, ուրիշ ոչինչ. Արթուր Վանեցյան

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, աղետ է, ուրիշ ոչինչ. Արթուր Վանեցյան

Իշխանությունները մատնանշում են բյուջե վերադարձած 43 միլիարդի մասին, որոնք բյուջե են վերադարձել իմ օրոք, իմ հրաժարականից հետո պետական բյուջե որևէ բան չի վերադարձվել։ Այս մասին քիչ առաջ Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում նշեց կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Վանեցյանի խոսքով՝ ինչպես բոլորը, ինքը ևս սխալներ, բացթողումներ ունեցել է.

«Այո, ես բացթողումներ ունեցել եմ, բայց բացթողումներ, որից ես կամաչեմ, իմ ծառայության ընթացքում ես չեմ ունեցել»,- ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Վանեցյանն անդրադարձավ նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում իր ստացած պարգևավճարներին։

«Ես պարգևավճարներ ստացել եմ այնքան , ինչքան ստացել եմ մինչեւ ԱԱԾ տնօրեն նշանակվելս, այսինքն՝ միշտ եղել է պարգևավճարի ժամանակացույց , տարվա կտրվածքով ստացել ենք 3 անգամ պարգևավճար։ Իմ պարգևավճարներից գումարներ են հատկացվել տարբեր բարեգործական հիմնադրամների ,որոնց մասին չի բարձրաձայնվել, հիմա էլ կարիքը չեմ գտնում խոսելու դրա մասին»,- ասաց Վանեցյանը։

Կորոնավիրուսի դեմ պայքարում նման վիճակում հայտնվելու համար Վանեցյանը մեղադրեց վարչապետ Փաշինյանին և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։

«Ի սկզբանե վարչապետն  ու նախարարը պետք Է գործեին և պայքարեին համավարակի դեմ, բայց հիշում եք հայտնի  արտահայտությունները՝ «կորոնավիրուսը ում շունն է», «պինցետով կհանենք»։ Այսօր ինչ կատարվում է Հայաստանում, աղետ է, ուրիշ ոչինչ»,- հավելեց Վանեցյանը։