Դադարեցվել է ադրբեջանցի բլոգերի քրեական հետապնդումը

Դադարեցվել է ադրբեջանցի բլոգերի քրեական հետապնդումը

Դադարեցվել է բլոգեր Մեհման Հուսեյնովի դեմ քրեական հետապնդումը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Բաքվում անցյալ հանգստյան օրերին տեղի ունեցած զանգվածային ցույցերից հետո, որին արդեն հաջորդեցին եվրոպական կառույցների խիստ արձագանքները, ընդհուպ մինչեւ Իլհամ Ալիեւի դեմ սանկցիաներ կիրառելը, Բաքվում որոշեցին նահանջել ընդդիմադիր բլոգերին հավելյալ հանցանք մեղսագրելու եւ այժմ կրվող պատիժը ավելացնելու քաղաքականությունից։

Երեկ հայտնի էր դարձել, որ Հուսեյնովն ինքն էր դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Միջնորդել էին նաեւ մի շարք տեղի իրավապաշտպաններ։ Արդյունքում, արդեն այսօր հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազը հրաման է տվել դադարեցնել Մեհման Հուսեյնովի հանդեպ քրեական հետապնդումը։