«Բարսայում» ինձ ասում էին, թե արդեն ծեր եմ, չեմ կարողանում բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ․ Սուարես

«Բարսայում» ինձ ասում էին, թե արդեն ծեր եմ, չեմ կարողանում բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ․ Սուարես

Մադրիդի «Ատլետիկոյի» ուրուգվայցի առաջատար հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է կատալոնական «Բարսելոնայից» հեռանալու դժվարին որոշման մասին


«Մի կողմից ես ուզում էի հեռանալ, որովհետև այնպես, ինչպես ինձ հետ վարվեցին  «Բարսելոնայում», ես, կարելի է ասել, պարտավոր էի հեռանալ։ Ամենադժվարը կապված էր  ընտանիքիս հետ, չէ որ մենք արդեն 6 տարի ապրում էին Բարսելոնայում։ Երեխաներիս ևս շատ դժվար էր բացատրել, որ հեռանալու ժամանակն է, նրաց ընկերներն ու մտերիմները այսօր էլ Բարսելոնայում են։ Ես չէի կարող երջանիկ լինել այնտեղ, որտեղ ինձ հետ այլևս հույսեր չէին կապում։ Հիմա ընտանիքս գիտի, որ երջանիկ եմ, ու դա ,կարծում եմ, գլխավորն է։ Ինձ «Բարսայում» ասում էին, թե ես արդեն ծեր եմ, չեմ կարողանում բարձր մակարդակի ֆուտբոլ խաղամ, դա ինձ հենց ամենաշատն էր ցավ պաճառում։ Այո, Մադրիդում ես երջանիկ եմ ու ապացուցելու եմ, որ ունակ եմ բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ»,- ասել է Սուարեսը տված վերջին հարցազրույցի ժամանակ։