ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին ազատ կարձակեն

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ազատ կարձակի իսրայելացի պատանդ Իդեն Ալեքսանդրին, ով նաեւ ունի ամերիկյան քաղաքացիություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՄԱՍ-ի տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարությունից։ Համաձայն հաղորդման, ՀԱՄԱՍ-ը մի քանի օր բանակցություններ է ունեցել ամերիկյան վարչակազմի հետ, եւ խորհրդակցությունների արդյունքում որոշվել է դրական տրամադրության առհավատչյա հանդիսացող ժեստ կատարել ու ազատ արձակել Իդեն Ալեքսանդրին։
Այդ քայլը մաս է կազմելու այն բոլոր ջանքերին, որոնք ներդրվում են Գազայում կրակի դադարեցման եւ բոլոր անցակետերի բացման համար։ ՀԱՄԱՍ-ից հայտարարել են նաեւ, որ պատրաստ են անհապաղ սկսել բանակցություններ Գազայի սեկտորում կրակի դադարեցման համաձայնության հասնելու վերաբերյալ, պատրաստակամություն հայտնելով կրակի դադարեցման դիմաց ազատ արձակել պատանդներին։
Կարծիքներ