ԱՄՆ-ն սպառնացել է «Հյուսիսային հոսք-2»-ի հանդեպ նոր սանկցիաներ կիրառել

ԱՄՆ-ն սպառնացել է «Հյուսիսային հոսք-2»-ի հանդեպ նոր սանկցիաներ կիրառել

Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը կարող է նոր սանկցիաներ կիրառել ընդդեմ ռուսական «Հյուսիսային հոսք 2»-ի։ Այս մասին հայտնում է Handelsblatt-ը։ Ըստ դեսպան Գրենելի, նոր հնարավոր սանկցիոն փաթեթին աջակցում են երկու կուսակցությունների ներկայացուցիչներն էլ։ Սանկցիաների նպատակը խողովակաշարի շահագործման խանգարումն է։ Թե ինչպիսիք են լինելու սանկցիաները դեռ հայտնի չէ, սակայն հնարավոր է սահմանվեն տուգանքներ այն ընկերությունների հանդեպ, որոնք սպասարկում են օբյեկտը։