Արմեն Սարգսյանը Թբիլիսիում է. կմասնակցի Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի  մամուլի ծառայությունից։

Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: 

Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի երկկողմ հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության և արարողությանը մասնակցելու նպատակով ժամանած հյուրերի հետ։