Առյուծները տղամարդուն հոշոտել են՝ տուրիստների աչքի առաջ

Առյուծները տղամարդուն հոշոտել են՝ տուրիստների աչքի առաջ

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Փենջաբ նահանգում, առյուծները տղամարդու են հոշոտել։ Ինչպես հայտնում է The Times of India-ն, դեպքը տեղի է ունեցել Chhatbir Zoo-ում, տուրիստների աչքի առաջ։ Ընդ որում, տուրիստները նման դաժան տեսարանի ականատես եղել են ավտոբուսում նստած։ Ըստ հրապարակման, օրինախախտ տղամարդը անօրինական կերպով մուտք է գործել պարկի տարածք եւ հայտնվել առյուծների հարկաբաժնում։ Էգ առյուծը նկատել է նրան եւ անմիջապես հարձակվել վրան ու բռնել վզից, իսկ արու առյուծն էլ սկսել է կծել գլուծը։Պարկի աշխատակիցները փորձել են վախեցնել կենդանիներին, որ բաց թողնի զոհի դերում հայտնված տղամարդուն, սակայն անօգուտ։ Երբ ի վերջո տղամարդուն կենդանիները թողել են, աշխատակիցները նրան անմիջապես հանել են առյուծների տեղամասից եւ հոսպիտալացրել, սակայն նա արդեն մահացած է եղել։