Օրենքի մեջ մի քանի փոփոխություն են արել, որոնցից մեկը վերաբերվում է ընդդիմությանը

Օրենքի մեջ մի քանի փոփոխություն են արել, որոնցից մեկը վերաբերվում է ընդդիմությանը

ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանությունը զավթածները նոր դավադրություն են նախապատրաստում Հայաստանի համար: Արցախի մասին չեմ գրում, որովհետև սրանք բառիս ամենաուղիղ իմաստով հրաժարվել են և´ Արցախից, և´ արցախահայությունից: Օրենքի մեջ մի քանի փոփոխություն են արել, որոնցից մեկը վերաբերվում է ընդդիմությանը: Այն է` եթե դուք բերման ենթարկվեք, ապա ձեզ իրավունք ունեն բաժնում պահել ոչ թե 3 ժամ, այլ` 6 ժամ: 

Այս ամենին զուգահեռ շարունակվում են թուրքադրբեջանական զորավարժությունները: Թուրքական F16 կործանիչները նոյեմբերի 29-ին տեղափոխվել են Ադրբեջան: Թշնամին պատրաստվում է, իսկ մենք մեր համար ծառի տակ նստած նապաստակ ենք նկարում: 

Հանրապետության հրապարակում շքեղ լուսավորության, տոնածառի ֆոնին մարդիկ մառացան, որ Հայաստանին օրեր առաջ փոխանցվել էր 13 աճյուն, որոնցից դեռ մի քանիսն են իդենտիֆիկացվել: Մոռացել են, որ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ սպանվել էր 250 և ավելի հայորդի, որոնցից շատերը դաժան կերպով ու այդպես էլ սգո օր չհայտարարվեց: Մեր քաղաքացիները չեն ուզում հասկանալ, որ երկրի 50%-ից ավելի աղքատության ֆոնին չի կարելի նման շքեղություն, որ Հայաստանի որոշակի տարածքներ մինչ օրս օկուպացված են, որ երկիրը գտնվում է նոր պատերազմի շեմին: Մեր հայրենակիցները չեն հասկանում, որ այս համատարած լռության ու շքեղ լուսավորության գինն իրենց ու իրենց կողքինների կյանքն է լինելու»: