Քոքոբելյանի հորն առևանգե՞լ են

Քոքոբելյանի հորն առևանգե՞լ  են

Չորս օր առաջ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հայրը կորել էր: 4 օր է՝ փնտրում են տարեց մարդուն, չեն գտնում: Քրեական գործ է հարուցվել, իրավապահները փնտրում են, սակայն մինչ այս պահը չի գտնվել: Երկու երիտասարդ աղջիկ, որոնք անտառ էին գնացել Աչաջրին մերձակա հատվածում, բերման էին ենթարկվել, սակայն քննությունը տեղից չի շարժվել: Հարազատները նշում են, որ ավագ Քոքոբելյանը առողջ, առույգ, սթափ անձնավորություն է և չէր կարող կորչել:

Տնից դուրս գալուց բառացիորեն րոպեներ հետո նա անհետացել է և իրենք լուրջ կասկածներ ունեն,որ նրան առևանգել են: Սակայն դեռ որևէ մեկը կապի դուրս չի եկել: Մի նրբերանգ ևս. Քոքոբելյան եղբայրները բավական մտերիմ են Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ նրա ավագ եղբայրը` Արմեն Փաշինյանը նաև Քոքոբելյանների մի քանի բիզնես կազմակերպությունների տնօրենն է:

Խաչատուր Քոքոբելյանը hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին սպանության հոդվածով գործ է հարուցված , եւ նախաքննության շահերից ելնելով, խնդրեց զերծ մնալ մեկնաբանություններից․

«Նախաքննական գաղտնիք է, եւ ճիշտ չէ՝ որևէ բան ասելը »,-ընդգծեց նա: