Ամանորյա սեղանի այս երեք մթերքները ամենից վնասակարն են

Ամանորյա սեղանի այս երեք մթերքները ամենից վնասակարն են

Հայտնի են այն երեք մթերքները, որոնք ամենից վնասակարն են, սակայն տեղ են գտնում մեր ամանորյա սեղաններին։ Այս մասին հայտնում է դիետոլոգ Մարիա Դուբսկայան «Պյատիյ կանալ»-ի հետ զրույցում։

Այսպես, հակառեյտինգում առաջին հորիզոնականում մայոնեզն է։ Մասնագետը խորհուրդ է տալիս ճարպերով գերհագեցած մայոնեզի փոխարեն օգտագործել կամ հունական յոգուրտ, կամ առանց մրգային ու այլ հավելումների յոգուրտ։ Երկրորդ տեղում քաղցր գինին է, որը պարունակում է շաքարի բավական մեծ չափաբաժին։ Տապակած կարմիր միսը եզրափակում է եռյակը։ Դուբսկայան խորհուրդ է տալիս կարմիր մսի փոխարեն սեղանին դնել ճագարի միս կամ թռչնամիս։ Իսկ ահա թթու դրած բանջարեղենը նա խորհուրդ է տալիս փոխարինել թարմ բանջարեղենով։