Առաջին թուրք տիեզերագնացը կարող է թռչել Միջազգային տիեզերակայան

Առաջին թուրք տիեզերագնացը կարող է թռչել Միջազգային տիեզերակայան

Առաջին թուրք տիեզերագնացը կարող է Ռուսաստանի աջակցությամբ տիեզերք դուրս գալ 2023 թվականին։ Այս մասին հայտարարել է «Գլավկոսմոսի» ղեկավար Դմիտրի Լոսկուտովը, ըստ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման։

Ըստ այդմ, ռուսական կողմը առաջարկ է ներկայացրել թուրքական կողմին այս առնչությամբ, եւ այժմ սպասում են պատասխանի։ Նշենք, որ 2023 թվականին Թուրքիայի Հանրապետության ստեղծման հարյուրամյակն է, եւ դրա համար այդ թվականն են ընտրել, որպես կարեւոր հոբելյանական տարի։ Լոսկուտովը նկատել է, որ կա բավարար ժամանակամիջոց թուրք տիեզերագնացի պատրաստման համար։