Արզուման Հարությունյանը չցանկացավ տեսախցիկի առջև խոսել Վանեցյանից ու ԱԱԾ-ից (տեսանյութ) 

Արզուման Հարությունյանը չցանկացավ տեսախցիկի առջև խոսել Վանեցյանից ու ԱԱԾ-ից (տեսանյութ) 

ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Արզուման Հարությունյանից այսօր ԵՊՀ-ում Hraparak.am-ը փորձեց որևէ մեկնաբանություն, կարծիք ստանալ երկրում տիրող իրադարձությունների, մասնավորապես ԱԱԾ-ի գործողությւոնների, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ։

Բայց Հարությունյանն իրեն բավականին կոպիտ ու ոչ քաղաքավարի պահեց՝ ցուցաբերելով «Հին Հայաստանի» չինովնիկներին հատուկ պահվածք։ Երբ հարցրինք՝ իրեն չի՞ հետաքրքրում ԱԱԾ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, նա սաց․ «Ամեն ինչ էլ հետաքրքրում ա, բայց Ձեր հետ խոսելու ցանկություն չունեմ, որևէ մեկնաբանություն տալ չեմ ցանկանում»։

Հետո, արդեն շատ ավելի մեղմ ու քաղաքավարի տոնով, տեսախցիկից դուրս խոստովանեց, որ ինքը հիմա ազատ մարդ է ու չի ուզում որևէ հարցի մեջ խառնվի։