Հայաստանը մասնակցում է ալպինիզմի մրցույթին 

Հայաստանը մասնակցում է ալպինիզմի մրցույթին 

Տյումենում փետրվարի 28-ից ընթանում է ալպինիզմի միջազգային մրցույթ։ Այն կշարունակվի մինչեւ մարտի 4-ը։ Մասնակցում են թվով 50 ուժեղագույն ալպինիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ադրբեջանից, Կորեայից, Բելառուսից, Մոլդովայից եւ այլ երկրներից։

Ինչպես հայտնում է newsprom-ը, մարզիկները մրցում են հատուկ մրցույթի համար պատրաստված սառցե մայրուղում երկու անվանակարգում՝ «Սառցամագլցում-արագություն» եւ «Սառցամագլցում-բարդություն»։

Առաջին փուլում մարզիկները պետք է կարողանան հաղթահարել կարճ, բայց շատ դժվար ճանապարհ՝ սահմանափակ ժամանակահատվածում։ Երկրորդ փուլում մարզիկները արագության զարգացման հաշվին պետք է հաղթահարեն 17 մետրանոց սառցե պատը։