«Յուվեն» հեռացրեց Սարիին. քննարկվում է Զիդանի տարբերակը

«Յուվեն» հեռացրեց Սարիին. քննարկվում է Զիդանի տարբերակը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ֆրանսիական «Լիոնի» արգելքը չհաղթահարելուց հետո Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը որոշում է կայացրել գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնել իտալացի Մաուրիցիո Սարիին։

Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ «Յուվեն» ամեն դեպքում շնորհակալություն է հայտնել Սարիին՝ համատեղ աշխատանքի համար։

Նշենք, որ մարզական առաջատար պարբերականները գրում են, որ «Յուվենտուսը» ամեն ինչ անելու է «Ռեալի» գլխավոր մարզի Զինեդին Զիդանին Թուրին բերելու համար։