Որտեղից է զոհված զինծառայողը (լուսանկարներ)
Երեկ, Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:
«Հրապարակ»-ի տեղեկություններով Ավագ Զաքարյանը Արարատի մարզի Արարատ գյուղից էր, ծառայում էր Տավուշի մարզում։
«Հրապարակ»-ի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Ռաֆիկ Վարդանյանը նշեց, որ Ավագը խելոք, համեստ երեխա էր։
«13 ամսվա ծառայող էր, տան փոքր երեխան, ուներ 2 եղբայր և մեկ քույր։ Խելոք, շնորհքով երեխա էր, ոչ մի վատ բան չէր արել։ Ընտանիքի անդամները շինարարությամբ են զբաղվում»։
Կարծիքներ