Սաակաշվիլին ևս 9 տարի կմնա անազատության մեջ. նոր վճիռ

Վրաստանի դատարանը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը երկարացրել է մինչև 2034 թվականը։
Նա լրացուցիչ 4,5 տարվա ազատազրկման է դատապարտվել 2021 թվականին սահմանն ապօրինի հատելու համար։ Այս մասին հայտնում է TV Pirveli-ն։
«Թբիլիսիի քաղաքային դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է ևս 4,5 տարվա ազատազրկման»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Վրաստանի նախկին նախագահը կալանավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ վերադարձել է Ուկրաինայից՝ թաքնվելով բեռնատարի ետնամասում։
Սաակաշվիլիին հինգ քրեական գործ է սպառնում. ներկայումս դատարանը քննարկում է դրանցից երկուսը` կապված 2007 թվականի նոյեմբերի 7-ի բողոքի ցույցը ցրելու հետ:
2034 թվականին նա կդառնա 67 տարեկան։
Կարծիքներ