Ոստիկանությունը բանակցում է կրակոցներ արձակած անձի հետ

Ոստիկանությունը բանակցում է կրակոցներ արձակած անձի հետ

Ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Եպրակսիա Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ 

Հիշեցնենք, որ «Էրեբունի պլազա» ինքնաձիգով ներխուժած անձը շենքում կրակոցներ է արձակել, և պահանջել ցույց տալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ նա 10 հոգի պատանդ է վերցրել, ոստիկանությունը բանակցում է այդ անձի հետ։