Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 24 հազարը

Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 24 հազարը

Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է 340-ով։ Մահացության դեպքերն աճել են 10-ով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի կառավարությունը։ Համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով հիվանդների թիվը հունիսի մեկի դրությամբ, հասել է 24012-ի։ Մահացությունների ընդհանուր թիվը 718 է։ Առողջացածների ընդհանուր թիվը 9690 մարդ։

Աշխարհում հունիսի մեկի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության ընդհանուր թիվը կազմում է 6 267 408 մարդ։ Ապաքինվածների թիվը կազմում է 2 487 541 մարդ, մահացածներինը՝ 373 961 մարդ։